Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում 
Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Լիբանանի ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Լիբանանում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը, որոնք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ելույթի  ժամանակ անհարգալից արտահայտություններ են հնչեցրել  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։  

«Լիբանանահայութիւնը այս տարի կրկին մեծ շուքով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 109-րդ յիշատակը, յուսալով որ համագաղութային այս աւանդոյթը անգամ մը եւս կ’ամրապնդէ ողջ հայութեան  միասնական ոգին:

Դժբախտաբար սակայն, քայլարշաւի աւարտին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մուտքին, ՀՅԴ ԼԵՄ-ի կողմէ տեղի ունեցաւ օրուան խորհուրդին և ոգիին ոչ յարիր երեւոյթ մը:

Արդարև, այն պահուն երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր պատգամը կ’ուղղէր ողջ հայութեան համախմբուելու եւ միասնականութեամբ յաղթահարելու մեր առջեւ ծառացած մարտահրաւէրները, ոմանք կը փորձէին Ապրիլ 24-ի խորհրդանշական օրը ծառայեցնել իրենց քաղաքական յետին նպատակներուն,  գլխաւոր ամպիոնէն անյարգալից արտայայտութիւններ ուղղելով և արարք կատարելով Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդին կողմէ ընտրուած վարչապետի հասցէին:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը խստօրէն կը դատապարտէ տեղի ունեցածը եւ կը գտնէ որ համայն հայութեան համախմբումի և միասնականութեան խորհդրանիշ հանդիսացող Ապրիլ 24-ը քաղաքականացնելու փորձը անարգանք է մեր նահատակներու յիշատակին և միմիայն կը նպաստէ գաղութի պառակտման և միասնակութեան ոգիի ջլատման:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը նաև կոչ կ’ուղղէ մեր սիրելի հայրենակիցներուն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովուրդի շահերը վեր դասել նեղ-քաղաքական ու հատուածական հաշիւներէ և գործել միասնական ոգիով, յաղթահարելու համար մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]